00:00:00

Արմեն Մուրադյանը սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է սրտաբանական կենտրոն

19:57, 29 սեպտեմբեր 2018

Աշխարհում սեպտեմբերի 29-ին նշում են սրտի համաշխարհային օրը: Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն օրվա խորհրդով համալսարանի  պրոֆեսորների հետ այցելել է Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն և շնորհավորել բժիշկներին, ովքեր ամեն օր փրկում են բազմաթիվ մարդկային սրտեր։ «90-ականներին այս կենտրոնի ստեղծումը փոխեց բժշկության զարգացումը Հայաստանում: Այստեղ են այն մարդիկ, ովքեր ստեղծել են բժշկության դարբնոցը:Շնորհակալություն այն մեծ աշխատանքի համար, որ տարիներ շարունակ իրականացրել եք»,-ասաց ռեկտորը: Նա հավաստիացրեց, որ բժշկական համալսարանը  պատրաստ է իր բոլոր հնարավորություններով նպաստել տարբեր ուղղությունների հեռանկրային զարգացումներին: «Մենք պատրաստ ենք կարճ ժամանաահատվածում հիմնադրել մեր բազաներն այստեղ: Մենք խորապես համոզված ենք, որ մեր սրտերը ամուր և հուսալի ձեռքերում են»,-հավելեց Մուրադյանը: Բժիշկ Միքայել Ադամյանը շնորհակալություն հայտնեց բոլորին սրտի համաշխարհային օրը  Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում ներկա լինելու համար:  Նորանշանակ տնօրենը խոստացավ, որ ներդնելու են բոլոր ուժերը, տարածաշրջանում նորից մրցունակ դիրք գրավելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր