00:00:00

Զոհրաբ Մնացականյանն ու Կոսովոյի արտգործնախարարը Նյու Յորքում խոսել են փոխգործակցության ակտիվացման ուղիների մասին

19:30, 29 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար: Բեհջետ Պացոլին և Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման ուղիներին: Կոսովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր