00:00:00

Ժողովուրդն անցել է դաժան պայքարի երկար ճանապարհ. Սեֆիլյան

18:09, 29 սեպտեմբեր 2018

Կառավարական տան նիստերի մեծ դահլիճում մեկնարկել է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը: Հիմնադիր համագումարի նախագահության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը և Վարուժան Ավետիսյանը, իսկ Ժիրայր Սեֆիլյանը չէր կարող համագումարի նախագահության անդամ ընտրվել, քանի որ չունի ՀՀ քաղաքացիություն: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարվեց, որ նախագահության կազմը ընտրելու առաջարկություններ ներկայացվեն: Առաջարկվեց Ժիրայր Սեֆիլյանի թեկնածությունը: Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության հարցը դեռևս ձգձգվում է, և դեռևս նա չի կարող պաշտոնապես ներգրավվել և լինել համագումարի նախաձեռնող: Հարցը դրվեց քվեարկության և նախագահության կազմից համագումար վարելու իրավունքը տրվեց Վարուժան Ավետիսյանին: «Եկել է այնպիսի մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Իմ համոզմամբ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հենասյուներից մեկը, սակայն մինչ այս հանգրվանը հասնելը, բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը անցել է դաժան պայքարի երկար ճանապարհ եւ ունեցել բազմաթիվ զոհեր, ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասը մինչ այսօր բացահայտված չէ: Դրանք տեղի են ունեցել վերջին 25 տարիների ընթացքում»,-ասաց ժիրայր Սեֆիլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր