00:00:00

Զոհրաբ Մնացականյանն ու Միրոսլավ Լայչակը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

16:52, 29 սեպտեմբեր 2018

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 28-ին, կայացել է Հայաստանի եւ Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Միրոսլավ Լայչակի հանդիպումը: Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած արդյունավետ նախագահության կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարեւորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը: Նախարարներ Մնացականյանը եւ Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հետագա խթանման հեռանկարների շուրջ։ Կողմերն անդրադարձան ԵԱՀԿ-ում Սլովակիայի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը եւ մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման գործընթացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր