00:00:00

Զոհրաբ Մնացականյանը եւ Մոնղոլիայի ԱԳ նախարարը Նյու Յորքում վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

15:11, 29 սեպտեմբեր 2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին, հանդիպել է իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարեւորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Հատուկ անդրադարձ կատարվեց առտեւրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին: Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Դամդին Ցոգթբաաթարը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը»: Կողմերը վստահություն հայտնեցին, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջեւ շփումներ ակտիվացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր