00:00:00

Աշտարակի երիտասարդ քաղաքապետը նիստի ժամանակ բռունցքով հարվածել է սեղանին, հրահանգվել է «դուրս քշել» ընդդիմախոսներին

14:48, 29 սեպտեմբեր 2018

Օրեր առաջ Աշտարակի համայնքապետ ՀՀԿ-ական Թովմաս Շահվերդյանի աշխատասենյակում տեղի է ունեցել ավագանու հերթական նիստը, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որի մասին հայտարարություն էր տարածել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նիստին սկզբում ներկա է եղել ավագանու 15 անդամից 8-ը: Օրակարգի 4-րդ հարցի քննարկման ընթացքում, այն է՝ համաձայնություն տալ Աշտարակի թիվ 2 «Արևիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Բելա Սաֆարյանին նշանակելու համայնքի ղեկավարի առաջարկությանը, ավագանու անդամ Աշոտ Հունանյանը լքել է նիստը, բացակայել 4-րդ, 5-րդ և 6-րդ հարցերի քննարկման և քվեարկությունների ընթացքում, ապա վերադարձել է քվեարկությունից հետո: Նրա դուրս գալուց հետո քվորում չի ապահովվել, ինչի մասին Շահվերդյանին տեղեկացրել է նիստում ներկա գտնվող Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող, Աշտարակի բնակիչ Նվարդ Բոցինյանը: Համայնքապետը չի արձագանքել այդ հայտարարությանը։ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի՝ Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի համակարգողը կրկին հիշեցրել է, որ երեք որոշումների նախագծերը քննարկվել և ընդունվել են քվորումի բացակայության պայմաններում։ Ըստ ներկաների՝ քաղաքապետը դիմելով Նվարդ Բոցինյանին, ասել է․«Մենք բոլորս համախմբվել ենք, որպեսզի Աշտարակը դարձնենք լավ քաղաք: Ես քեզ էլ եմ ասում, աղջի, չփորձվեք համայնքապետարանի անվան հետ խաղալ»։ Հանրապետական քաղաքապետն այս ելույթի ժամանակ նյարդայնացած մի քանի անգամ բռունցքով սեղանին է խփել, վիճաբանության ընթացքում համայնքապետը դուրս է հրավիրել Նվարդ Բոցինյանին և Լիանա Հակոբյանին, վերջում համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Շանթ Վահանյանը հրահանգել է «դուրս քշել սրանց»: Այս առնչությամբ Աշտարակի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնը դիմել է ոստիկանությանը, ապա կոչ արել քաղաքապետին ներողություն խնդրել։ Ինքը՝ Շահվերդյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Նա հայտարարել է, որ տարվա վերջ հարցազրույց կտա։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր