Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է հայ- ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններն իսկապես նոր մակարդակի վրա են բարձրացել և, իմ կարծիքով, երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչպես հիմա է»,-«Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահի հետ իրենք ունեն լիարժեք փոխըմբռնում:
«Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի վերաբերյալ համակարծիք ենք, մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, և ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ»,- ընդգծել է նա:
Վարչապետն անդրադարձել է նաև Նյու Յորքում կայացած հանդիպումներին: