00:00:00

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

02:51, 29 սեպտեմբեր 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե: Այցի հիմնական նպատակը կառավարչական և կազմակերպչական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելն էր։ Տարիներ շարունակ Քաղավիացիայի կոմիտեն իրավական կարգավիճակով կառավարությանն առընթեր մարմին է եղել։ Այժմ այն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ է, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու նախարարության և քաղավիացիայի կոմիտեի միջև ամենօրյա աշխատանքային գործակցությունը։ Համատեղ աշխատանքի կազմակերպման համար, նախարարի խոսքով, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, պետք է ճշգրտել կառույցների աշխատանքային մոտեցումները և ընդհանրացնել աշխատաոճը։ Քննարկվել են տեղեկատվության փոխանակման, պատասխանատվությունների վերաբաշխման և աշխատանքային այլ ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առաջիկա ծրագրերին, ավիացիայի զարգացման կարճաժամկետ ռազմավարությանը։ Վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը ներկայացրել է վերջին ամիսներին ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Բանակցություններ են ընթանում նոր ավիաընկերությունների հետ` հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունների շուրջ։ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Չինաստանում մասնակցել է «Աշխարհի ուղիներ 2018» միջոցառմանը, որտեղ ստորագրվել է «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։ Տաթևիկ Ռևազյանի խոսքով` Չինաստանի հետ բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև չվերթերն ակտիվացնելու ուղղությամբ։ Խորհրդակցության ավարտին Աշոտ Հակոբյանը շրջայց է կատարել «Հայաէրոնավիգացիա» և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություններում, առավել մանրամասն ծանոթացել հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր