00:00:00

Զ. Մնացականյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի մարդասիրական առաքելությունը

23:40, 28 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը,  շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և արժևորում է դրանց գործնական կիրառման հարցում ԿՄԽԿ-ի հետ ձևավորված համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր