00:00:00

Ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը․ Պեսկովը մեկնաբանել է

18:58, 28 սեպտեմբեր 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատեւ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ զրույցի ընթացքում չեն քննարկվել Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի հեռանկարները։ «Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի հետ,  կարճ զրույց է ունեցել նաեւ Դոդոնի հետ։ Առայժմ այսքանը»,–նշել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ Հայաստան իր այցի հեռանկարները չի քննարկել. «Ոչ, այլ գործերով (են խոսել), օպերատիվ, այժմեական»,–հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր