00:00:00

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք. սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ծեծ, սպանության սպառնալիք

18:29, 28 սեպտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Մասնավորապես՝ կաշառակերության 10, մարմնական վնասվածք հասցնելու ու յուրացման կամ վատնման 7-ական, ծեծի 5, խարդախության եւ անձնական ունեցվածքի գողության 4-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3, թմրամիջոցի հայտնաբերման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ պետական սահմանն ապօրինի հատելու 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաթղթի կեղծիքի, ծեծի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, մարդուն առեւանգելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, մարդու թրաֆիքինգի կամ սեռական շահագործման, սառը զենքի հայտնաբերման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, սպանության սպառնալիքի եւ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր