00:00:00

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ ծրագրերի նախաձեռնումը

17:38, 28 սեպտեմբեր 2018

Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Կայրաթ Աբդրախմանովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ-ից  հայտնում են, որ ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցությանն առնչվող հարցեր, նախանշեցին երկկողմ փոխշահավետ համագործակցության առավել խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Ներկայացնելով ժողովրդի լայն մանդատի վրա ձեւավորված կառավարության զարգացման օրակարգը եւ դրա գերակա ուղղություններ հանդիսացող նորարարական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ Հայաստանի ԱԳ նախարարը կարեւորեց տվյալ բնագավառներում երկկողմ համագործակցությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ մի շարք խնդիրների շուրջ: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր