00:00:00

Սասուն Միքայելյանի որդին ինքնաառաջադրվեց Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում

16:51, 28 սեպտեմբեր 2018

Հայաստանի ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը, ինքնաառաջադրվեց Հրազդան համայնքի ղեկավարի  արտահերթ ընտրություններում: Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Կոտայքի  մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 26 ընտրատարածքն ընդգրկող համայնքներում՝ Հրազդանում եւ Սոլակում, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու: Հրազդան եւ Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 տարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 26-ից սկսվել է թեկնածուների առաջադրումը. «Սեպտեմբերի 27-ին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել Սեւակ Սասունի Միքայելյանը՝ ինքնաառաջադրմամբ: Այլ թեկնածուներ դեռեւս չեն առաջադրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր