00:00:00

Թե ինչպես Փաշինյանին դիմավորեցին ԱՊՀ նիստում (տեսանյութ)

15:17, 28 սեպտեմբեր 2018

Irakanum.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է  ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից առաջ ԱՊՀ երկրների ղեկավարները լուսանկարվել են, շրջել Տաջիկստանի նախագահի նստավայրում։ Մեկնարկին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու առնչությամբ։ Այս պահին ընթանում է նեղ կազմով հանդիպում, որից հետո կմեկնարկի ընդլայնված կազմով հանդիպումը։ Irakanum.am-ի թղթակիցը Տաջիկստանից հայտնում է, որ այս ձեւաչափում նախատեսվում է մտքեր փոխանակել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին, ինչպես քննարկել ԱՊՀ–ում նախագահության հարցեր, ԱՊՀ պետության ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման տեղն ու ամսաթիվը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=twM5gsdNj2M&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր