00:00:00

Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը. Զոհրաբ Մնացականյան

14:45, 28 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը՝ այդ համատեքստում կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրամիություն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի իրագործման շուրջ։ Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն անդրադարձել են Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես հիմնական ուղղություն առանձնացնելով նորարարությունը և թվային օրակարգը: Այս առումով Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաստատված պտղաբեր երկկողմ համագործակցությունը՝ այդ առնչությամբ ընդգծելով փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ նախաձեռնելու կարևորությունը: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը և պարբերաբար կազմակերպվող մշակութային միջոցառումների կարևորությունը՝ որպես օրինակ բերելով Երևանում և Տալլինում Էստոնիայի և Հայաստանի հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր