00:00:00

Դուշանբեում մեկնարկում է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը․ մասնակցում է ՀՀ վարչապետը

13:55, 28 սեպտեմբեր 2018

Քիչ հետո Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմեկնարկի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Irakanum.am-ի թղթակիցը Դուշանբեից հաղորդում է, որ պետությունների ղեկավարներն իրենց մասնաշենքերից ոտքով կանցնեն դեպի Ազգերի պալատ: Նախատեսվում է արարողակարգային համատեղ տեսալուսանակարահանում, որից հետո 10 երկրների ղեկավարները նախ նեղ, ապա ընդլայնված կազմով կնստեն կլոր սեղանի շուրջ` ընդհանուր խնդիրներին համատեղ լուծում գտնելու համար:
Սպասվում է, որ նիստը կտևի շուրջ 4 ժամ: Ավարտից հետո հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունենա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Կլինի նաև պաշտոնական ճաշ` ի պատիվ նիստի մասնակից պետությունների անդամների: Մինչ օդանավակայան մեկնելը, Տաջիկստանի հանրապետության նախագահի անունից պաշտոնական ընդունելություն կլինի: Շուրջ 100 լրատվամիջոցների ներկայացուցիչներ են ժամանել Դուշանբե` լուսաբանելու ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: https://www.facebook.com/paylak.fahradyan/videos/2267931449945514/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր