00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ

02:03, 28 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձան Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրանց հեռանկարներին։ Քննարկվեցին միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ ԱԳ նախարարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները։ Նա անդրադարձավ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր