00:00:00

Ձերբակալվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը

22:55, 27 սեպտեմբեր 2018 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր՝ Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով: Հիշեցնենք, որ Գրիգորյանի ձերբակալության մասին այսօր հայտնել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակի խուզարկության և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգի գործով: Սակայն ինչպես հաջողվեց մեզ պարզել, Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոչ թե ընտրակաշառք բաժանելու կասկածանքով, այլ ոստիկանների դիմադրություն ցույց տալու համար: Ընտրակաշառքով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որով քննությունն իրականացվում է ՀՔԾ-ում։ Մեր տեղեկություններով՝ պաշտպանական կողմը վիճարկել էր նրա ձերբակալությունը, սակայն դատարանը քննիչի որոշումն իրավաչափ է համարել։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր