00:00:00

Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը

22:08, 27 սեպտեմբեր 2018

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը՝ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանի ուղեկցությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերին բաժինը: Ողջունելով հյուրերին՝  խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկկողմ այցերն արդեն իսկ լավ հիմք են ոչ միայն երկու երկրներում տեղի ունեցող գործընթացներին  անմիջականորեն ծանոթանալու, այլև՝  հետագա համագործակցության առումներով: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կազիմերժ Ռակովսկին կարևորել է երկկողմ ապակենտրոնացված հարաբերությունների ձևավորումը և մատնանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես խոսելով Լեհաստանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ձևաչափի և կառավարման համակարգում ձեռք բերած փորձի մասին: Աշոտ Ղուլյանը, խոսելով Արցախում ՏԻՄ առանձնահատկությունների մասին, կարևորել է այդ բնագավառում Լեհաստանի ունեցած փորձի փոխանակումն ու խորհրդատվությունների կազմակերպումն Արցախի իշխանությունների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև միջխորհրդարանական կապերի, Արցախի Հանրապետության խորհրդարանում ձևավորված բարեկամության խմբերի և համագործակցության հնարավոր հեռանկարների մասին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Պետրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր