00:00:00

Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է. Վրաստանի դեսպանը՝ Արթուր Խաչատրյանին

21:57, 27 սեպտեմբեր 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը եւ հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել։ Այնուհետեւ նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահություն է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վրաստան եւս մեկ հիմնաքար կհանդիսանա հայ-վրացական գործակցության հետագա խթանման համար: Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է եւ իր կողմից վստահեցրել, որ իր առաքելության ընթացքում հնարավորինս կաջակցի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում խաղողագործության եւ գինեգործության ոլորտների հետագա զարգացմանը, գյուղմթերքի ներմուծման եւ արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր