00:00:00

Պարզաբանում ԶԼՄ-ների համար. Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք ՀԺ-ում. Աննա Հակոբյան

21:46, 27 սեպտեմբեր 2018

Պարզաբանում ԶԼՄ-ների համար. Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք Հժ-ում: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակում»», - ասված է Հակոբյանի գրառման մեջ: Ավելի վաղ կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը հայտարարել էր, որ Աննա Հակոբյանը զանգել է իրեն եւ խոստացել օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Մինչ այդ Նարե Գրիգորյանը բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին: Հիշեցնենք, որ Նարե Գրիգորյանի պնդմամբ՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ պատճառաբանությամբ, որ նա ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էր երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էր պահել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր