00:00:00

Ներկա ու նախկին իշխանականները Ալեքսանյանի քրոջ տղայի հարսանիքին են հրավիրված

20:17, 27 սեպտեմբեր 2018

Նախկին իշխանական էլիտայի  ներկայացուցիչները պատրաստվում են հերթական էլիտար հարսանիքին։ Այս անգամ նրանք ներկա են գտնվելու ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի քրոջ որդու՝ Էդգարի հարսանեկան արարողությանը։ Այն կայանալու է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 29-ին։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով հարսանեկան արարողությունը նշվելու է ՀՀ նախկին վարչապետի ընտանիքին պատկանող «Ֆլորենսում»։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հարսանիքին հրավիրված են նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հրավիրյալների շարքում են նաեւ գործող իշխանության որոշ անդամներ։ Առայժմ հայտնի չէ, թե Սերժ Սարգսյանը կգնա արդյո՞ք հարսանիք, թե ոչ, սակայն դատելով այն փաստից, որ Սարգսյանը հարսանեկան արարողությունների սիրահար է, ապա այս անգամ եւս առիթը բաց չի թողնի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր