00:00:00

Արցախը շահագրգռված է Լեհաստանի եւ նրա միավորումների հետ կապերի զարգացման մեջ. Բակո Սահակյան

20:10, 27 սեպտեմբեր 2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը՝ շրջվարչակազմի ղեկավար Կազիմեժ Ռակովսկու գլխավորությամբ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ քննարկվել են Վոլոմին շրջանի եւ Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի եւ նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման մեջ՝ այն համարելով պահանջված եւ հեռանկարային: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր