00:00:00

ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է հրավիրել

19:59, 27 սեպտեմբեր 2018

Ավելի քան մեկ ամսվա դադարից հետո Հանրապետական կուսակցությունը այսօր երեկոյան հրավիրել է գործադիր մարմնի նիստ։ Նիստը ղեկավարելու է  կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։Այդ մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց  Հանրապետականի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ «Արձակուրդներ էին, հիմա վերադարձել ենք, նորմալ աշխատանքային գործընթացներ են ընթանում», -ասաց Թադեւոսյանը ի պատասխան հարցին, թե  վերջին շրջանում այդ նիստերը չէին լինում, ո՞րն էր պատճառը։ Ըստ Հանրապետականի կազմակերպչական հանձնաժողովի նախագահի, նիստի օրակարգը կձևավորվի տեղում՝ նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր