00:00:00

5 համարի ավտոբուսների վարորդները վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում քաղաքապետարանի դիմաց

19:35, 27 սեպտեմբեր 2018

5 համարի ավտոբուսների վարորդները վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում քաղաքապետարանի դիմաց: Վարորդների դժգոհությունը կապված է Էջմիածին-Երևան-Էջմիածին միջմարզային 203 միկրոավտոբուսային երթուղու հետ: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով 5 համարի երթուղու վարորդների գործադուլի պատճառներին՝ասաց, որ 203 համարի երթուղին ոչ թե ուսանողական երթուղի է, այլ խախտումներով իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում: «Էջմիածին-Երևան ուղղությամբ փոխադրումներ կատարող 203 համարի երթուղայինը մրցույթային կարգի պայմաններ է խախտել, ուղեգծի շեղում է տեղի ունեցել, ուղևորափոխադրում է կատարում մինչև շրջանային, այնինչ վերջնակետը պիտի լիներ ավտոկայանը: 203 համարը նաև ուղևորափոխադրման սակագին է բարձրացրել, ինչը ևս խախտում է: 5 համարի երթուղու և 203 համարի երթուղու վարորդների միջև նաև վեճ, քաշքշուկ է եղել. Ջրվեժից ուղևորափոխադրում իրականացնող 5 համարի երթուղու վարորդները պնդում են, որ 203 համարի երթուղին սպասարկող մեքենաներն իրենց իրենց ուղևորներին խլում են ավտոկյանից սկսած, չեն կարողանում օրվա սահմանված «պլանը» կատարել: Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ իրենք պատրաստ են կատարել նաև 5 համարի երթուղու վարորդների պահանջը՝ «պլանը» իջեցնել, սակայն դա հետագայում կարող է հանգեցնել լուծարման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր