00:00:00

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ճանաչողական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչներին

18:10, 27 սեպտեմբեր 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ (ԳՄՀ) եւ Հայաստանում վերջինիս գործընկեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամների (ԵՀՀ) կողմից կազմակերպված այցի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ եւ ԵՄ պաշտոնատար անձինք, առանցքային որոշումներ կայացնողներ, քաղաքական փորձագետներ եւ լրագրողներ: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, պատվիրակությունը ճանաչողական այցով սեպտեմբերի 24-ից 28-ը գտնվելու է Հայաստանում: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը եւ կատարած աշխատանքը, ինչպես նաեւ Հայաստան այցի նպատակը: Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը մանրամասն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ վերջին շրջանի զարգացումներին, արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր