00:00:00

Վարշավայի օդանավակայանում երեք հայ է ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար

18:00, 27 սեպտեմբեր 2018 Իրավական

Վարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, ովքեր ներքնազգեստի մեջ ընդհանուր  770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է լեհական ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ Բարսելոնայից Երևան ժամանելիս են եղել: Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տրանզիտային գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ վարք են դրսևորել: Սահմանապահները խուզարկել են կասկածելի վարք դրսևորող  տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց ներքնազգեստի մեջ  ընդհանուր 4 փաթեթ կոկաին են հայտնաբերել: Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում բարձր որակի կոկաին է: Տղամարդկանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր