00:00:00

Պաշտոնեական լիազորություններն անցնելու գործով ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը եւ դատավորը հարցաքննվել են

17:27, 27 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեում քննվող  առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավորը,  ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը հարցաքննվել են։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 27-ին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Խոսքը , 2018 թ. սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հնչեցված արտահայտությունների մասին է, որոնք ըստ դատախազության՝ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում շոշափվում է նաեւ դատավոր Վաչե Մարգարյանի անունը, ով  բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ քննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Հիշեցնենք, որ գաղտնալսման փաստով  հարուցված է եւս մեկ քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի՝ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր