00:00:00

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացին

15:53, 27 սեպտեմբեր 2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային: Զրուցակիցներն հանգամանալից անդրադարձան Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին երկրում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր լուրջ մտահոգությունը Սիրիայում ճգնաժամի և դրա հետևանքով Սիրիայի մեր հայրենակիցների անվտանգության կապակցությամբ: Նա շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և ընդարձակել մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի հայ համայնքի հրատապ կարիքների բավարարմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր