00:00:00

«Ակնհայտ ապօրինի է». Անդրիաս Ղուկասյանը բողոքարկում է Սարի թաղի գործը կասեցնելու ՀՔԾ որոշումը

14:53, 27 սեպտեմբեր 2018

Անդրիաս Ղուկասյանը բողոքարկում է Սարի թաղի գործով ՀՔԾ որոշումը: Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում հանդես եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «2016 հուլիսի 29-ին Սարի թաղում  լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ կիրառված  բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի  խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն եւ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի  Հայաստան կատարած այցելությունից անմիջապես հետո ՀՔԾ-ն որոշել է կասեցնել  նշված քրեական գործը, որպես մեղադրյալ ոչ մի անձ չհայտնաբերելու պատճառաբանությամբ։ Նշված որոշումը ակնհայտորեն ապօրինի է, որովհետեւ  քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների բռնություն կիրառելու փաստը արձանագրված է տարբեր տեսանյութերում։ 2017 թ․ հուլիսին փոխանցել եմ ՀՔԾ՝ ավագ քննիչ Գ․Վ․ Բեգոյանին ապացույցներ, որոնք հաստատում են, որ Սարի թաղում բռնություն իրականացնող անձիք գործել են ոստիկանության ուժերի հետ համաձայնեցված։ Պ-ն Բեգոյանը այդ ժամանակ  հայտնել է ինձ, որ այդ օրը Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, բոլորը հայտնի են քննչական մարմնին եւ հարցաքննվել են։ ՀՔԾ-ին հայտնի են նաեւ ոստիկանության զորքերի այն ծառայողները ովքեր այդ օրը կիրառել են ցուցարարների դեմ հատուկ միջոցներ։ Անհրաժեշտ եմ գտնում բողոքարկել  ՀՔԾ-ի վերոհիշյալ  որոշումը։ Այս գործով տուժող քաղաքացիներին պատրաստ եմ ցուցաբերել աջակցություն՝ որոշումը բողոքարկելու գործում։ Հարցին վերաբերվող, ինձ մոտ առկա տեղեկությունները հայտնելու եմ հանրությանը հոկտեմբերի 2-ին ժամը 20։00-ին իմ Ֆեյսբուքյան էջում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր