00:00:00

Հայաստանի եւ Մադագասկարի միջեւ շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են. Մնացականյան

14:31, 27 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին՝ հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի եւ Մադագասկարի միջեւ շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան տարբեր հարթակներում փոխգործակցությանը, հատկապես արժեւորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցությունը: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի գործընկերության առավել ընդլայնմամբ եւ պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել այդ փոխգործակցության զարգացման առումով առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ։ Հայաստանի եւ Մադագասկարի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ քայլերի շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով նաեւ բարձրաստիճան փոխայցելությունների եւ շփումների դերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ՖՄԿ երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգը, նախատեսվող միջոցառումները եւ մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերը: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները եւ առաջ քաշվելիք նախաձեռնությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր