00:00:00

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ

14:20, 27 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնք և ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։ Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի և անհրաժեշտ տեխնիկայի ներկրումից հետո գարնանը մեկնարկել են բամբակի դաշտերի վար ու ցանքի աշխատանքները։ Հոկտեմբեր ամսին նախատեսվում է շուրջ 128 հա հողատարածքից բամբակի բերքահավաք, որին էլ կհաջորդի վերամշակման փուլը։ Ծրագրի հեղինակը նշել է, որ բամբակի վերամշակումն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում իր սեփականությունը հանդիսացող բամբակամանվածքային ֆաբրիկայում, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում կառուցվող համապատասխան գործարանում։ Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Փշատավան համայնքի ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն, որը հիմնադրվել է դեռ 2008թ․։ 2017թ․ վերջին 500 ջայլամ ունեցող ֆերման սկսել է զբաղվել մսամթերքի արտադրությամբ: Շրջայցի ընացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է ներքին և արտաքին շուկայում ջայլամի մսի սպառման հնարավորություններով ու հեռանկարով։ Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս իրականացվում է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրություն, սակայն արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում։ Այդուհանդերձ քայլեր են ձեռնարկվում գործունեության ընդլայնման՝ մասնավորապես, մսամթերքի արտահանման, կաշվի և փետուրների վերամշակման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր