00:00:00

ՌԴ նախագահի օգնականը քիչ հավանական է համարել ընթացիկ տարում Պուտինի այցը Հայաստան

23:45, 26 սեպտեմբեր 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչեւ տարեվերջ դա քիչ հավանական է, եւ անհրաժեշտ է կենտրոնանալ 2019թ.-ի վրա: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Իրականում քննարկվել է մեր նախագահի հայաստանյան այցի հնարավորությունը, սակայն կոնկրետ ժամկետներ դեռեւս չեն քննարկվել»,-նշել է Ուշակովը: «Ղեկավարները կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ), այլեւ Աստանայում՝ ՀԱՊԿ-ի նստաշրջանի ընթացքում: Իսկ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է ԵԱՏՄ գագաթաժողովը, ինչը եւս առաջնորդներին զրուցելու հնարավորություն կտա: Հայաստան   այցի եւ ժամկետների հարց չի քննարկվել»,-ավելացրել է Պուտինի օգնականը: Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս: «Այս տարի նրանք արդեն հանդիպել են 3 անգամ, եւ հանգամանալից քննարկումներ ունեցել»,-հայտնել է Ուշակովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր