00:00:00

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

22:04, 26 սեպտեմբեր 2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 26–ին, Նյու Յորքում մասնակցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ: Իր խոսքում նախարար Մնացականյանը կարևորել է նախարարական հանդիպման այս ավանդական ձևաչափը, որպես արտաքին քաղաքական համակարգման արդյունավետ հարթակ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացի շուրջ: ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանը ներկայացվեց նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրեցին «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԴԱԵՇ-ի դիրքերի ամրապնդման և Աֆղանստանի իսլամական հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր