00:00:00

Բացահայտվել է հանցագործության 56 դեպք

01:53, 27 սեպտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, ծեծի 6, խարդախության և ընտրական իրավունքի խախտման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման ու կաշառակերության 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծնողի կամ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչնդոտելու, պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու կամ ոչնչացնելու, անզգուշությամբ վնաս պատճառելու և 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ուղեցվածքի գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր