00:00:00

Ռումինիայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը հեռանկարային է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման համար

23:34, 26 սեպտեմբեր 2018

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանուն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը գնահատել է շատ լավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի Ռումինիայի արտգործնախարարության էջում հանդիպման մասին գրառում է կատարել Մելեշկանուն: «Այսօր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ շատ լավ հանդիպում ունեցանք Նյու Յորքում: Դա արտահայտեց այն համոզմունքը, որ մեր հարաբերություններն ապագայում կզարգանան՝ հաշվի առնելով նաև համագործակցության և փոխըմբռնման երկար տարիների ավանդույթը»,- գրել է Ռումինիայի ԱԳ նախարարը: ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր