00:00:00

Վարչապետը հանդիպել է «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտին

20:34, 26 սեպտեմբեր 2018

Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր