00:00:00

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առչնվող գլուխները

00:31, 07 սեպտեմբեր 2018

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները: Նիստին որպես հիմնական զեկուցող հանդես է եկել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ով ներկայացրել է առևտրի ոլորտում ճանապարհային քարտեզի նախագծի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նիստի մասնակիցները անդրադարձել են առևտրի ոլորտում իրենց մարմիններին առնչվող պարտավորությունների կատարման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր