00:00:00

Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի. վարչապետը որոշում է ստորագրել

23:40, 06 սեպտեմբեր 2018

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ: 2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է որոշման մեջ: Նշենք, որ Արտակ Զեյնալյանը գլխավորում է Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական ցուցակը: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի 21-ին, իսկ ընտրությունները տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր