00:00:00

Վալերիյ Օսիպյանը՝ Վովա Գասպարյանի շքեղ առանձնատան մասին (տեսանյութ)

21:06, 06 սեպտեմբեր 2018

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել են, թե արդյոք ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերն այդքան «նախանձելի» են , որ Վլադիմիր Գասպարյանը դրանով կարող էր նման առանձնատուն ունենալ: Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան ձեռքբերման հարցով գործ է հարուցել: «Հայաստանի Հանրապետությունում որևէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն», – ասաց նա։ Իսկ թե ինչ միջոցներով է առանձնատունը կառուցվել, Օսիպյանը հորդորեց դիմել կամ կառուցողին, կամ սեփականատիրոջը: Հարցին՝ եթե ապացուցվի, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է, նա կկանգնի՞ օրենքի առաջ պատասխանատվության, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո»: Մանրամասները՝ տեսանյութում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր