00:00:00

Նախարար Զեյնալյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

20:51, 06 սեպտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին: Նախարարը բարձր է գնահատել կառույցի հայանպաստ գործունեությունն ու կարևորել հայկական սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Միության՝ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը և նախարարի հետ քննարկել արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները: Արտակ Զեյնալյանը գործընկերոջ հետ անդրադարձել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնագիտական շրջանակը Արդարադատության նախարարության աշխատանքներում ներգրավվելու հնարավորություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր