00:00:00

Արցախի խորհրդարանի փոխնախագահը Լիբանանում է

20:23, 06 սեպտեմբեր 2018

Սեպտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Լիբանանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը եւ Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սոսի Սարգսյանը այցելել են Այնճար եւ հանդիպել քաղաքապետ Վարդգես Խոշյանի եւ «Կարմիր լեռ» կոմիտեի անդամների հետ: Նույն օրը երեկոյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով Վահրամ Բալայանն այցելել է Աղբալյան ակումբ եւ հանդիպում ունեցել ակումբի անդամների հետ: Հանդիպման ավարտին խորհրդարանի փոխնախագահը ակումբի գրադարանին է նվիրել իր հրատարակած «Շուշի» գիրքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր