00:00:00

Որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կհեռանա վարչապետի պաշտոնից (տեսանյութ)

20:20, 06 սեպտեմբեր 2018

Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից: Այս մասին, այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է եւ կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը Հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակադրակով որոշողը լինելու եք միայն դուք՝ ՀՀ քաղաքացիներդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=b0nHlosGASc&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր