00:00:00

Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը սպառե՞լ է իրեն

20:02, 06 սեպտեմբեր 2018

Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որն առաջնորդները անվանում էին սիրո եւ համերաշխության  հեղափոխություն վաղուց արդեն կորցրել է ոչ միայն իր բառային, այլ նաեւ իմաստային բովանդակությունը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի տարբերություն նախորդների ունի ամենակարեւոր հանգամանքը՝ ժողովրդի վստահությունը։ Այս ամենի համատեքստում, սակայն կան ՀՀ քաղաքացիներ, ոչ պակաս հպարտ, ովքեր չեն ընդունում, կամ առնվազն չեն կիսում նորընտիր իշխանության մոտեցումները։ Իսկ, որ շատ հաճախ ժողովրդի ու միայն ժողովրդի վստահության քվեով իշխանության եկած որոշ պաշտոնյաներ եւ նրանց մտերիմ շրջապատի անձինք անցնում են անհանդուրժողության սահմանը առավել քան ակնհայտ է։ Հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու,  մեր դեմ խաղ չկա կարգախոսերով առաջնորդվողները ըստ էության մոռացել են Սերժ Սարգսյանի ու նրա թիմի անցյալը։ Ժամանակին Փաշինյանը մեկ կարեւոր դիտարկում էր՝ կապված իրավիճակին ճիշտ չտիրապետելու հետ։ Հիմա նույն իրավիճակն է ՔՊ-ական որոշ անձանց, կամ այդ կուսակցությանը հարող մարդկանց շրջանում։ Օրերս բավականին բուռն քննարկվեց Հայկ Մարությանի սկանդալային հայտարարությունը։ Վերջինիս թիմակիցները այն որակեցին թյուրիմացություն։ Քաղաքական որոշ ուժեր էլ գնահատելով հայտարարությունը կարծիք հայտնեցին, որ այն անփորձության հետեւանք է։  Մարությանին պաշտպանողներ էլ եղան։ Օրինակ քաղաքացիական ակտիվիստներից մեկը բավականին կոպիտ ձեւով էր արձագանքել, վիրավորելով նրանց, ովքեր «չեն ցանկանում» Փաշինյանի եւ նրա թիմի հաջողությունը։ Ակնհայտ է, որ հերթական վատ ձեւակերպված միտքն էր։ Բայց տեղի ունեցող զարգացումները խիստ մտահոգիչ են։ Ի վերջո եթե սիրո եւ համերաշխության  հեղափոխությունը սպառել է իրեն՝ փոխարինվելով ով մեզ հետ չէ, մեր դեմ է սկզբունքին հասարակության լայն զանգվածը պետք է դրա մասին իմանա, այնպես ինչպես տեղեկացավ, որ հեղափոխության հերոսը երգիչ Հրագն է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր