Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 6-ին աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջանի Ճարտար քաղաք։ Այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը մասնակցել է Ճարտարում նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտի հիմնարկեքի միջոցառմանը։ Վերջինս կառուցվում է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով։ Նախատեսված է, որ մարզադաշտը կունենա 20x40 մ չափերի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ՝ նախատեսված 150 հանդիսատեսի համար։ Ճարտարի սբ. Վարդանանց եկեղեցու հոգևոր սպասավորների կողմից օրհնության և աղոթքի արարողությունից հետո պետնախարարն իրականացրել է մարզադաշտի խորհրդանշական հիմնարկեքի արարողությունը։ Ճարտարում Գ․ Մարտիրոսյանի հաջորդ կանգառը եղել է օտարերկրյա մասնավոր ներդրումային միջոցներով կառուցվող խոզաբուծական ֆերման։ Ներդրող կողմը պետնախարարին է ներկայացրել իրականացված և իրականացվելիք աշխատանքները, հայտնել, որ շինարարական աշխատանքների առաջին փուլի ավարտին ֆերման նախատեսված է լինելու 4000 գլուխ խոզի համար, իսկ հաջորդական փուլերին նպատակ կա նշված քանակը հասցնելու մինչև 10000-ի։ Բիզնեսմենը և պետական նախարարը որոշ մտքեր են փոխանակել ֆերմայի համար անհրաժեշտ մարդկային ֆիզիկական, տեխնիկական և մտավոր ներուժը ճարտարցիներից ձևավորելու, արտադրական շղթայի, իրացման և երկրորդային արտադրանքի թողարկման մասին։ Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել տնտեսվարողներին՝ հավատացնելով, որ պետությունը, լինելով շահագրգռված նման ծավալի ներդրումների հարցում, մշտապես պատրաստ է իր իրավասությունների շրջանակներում աջակցել մասնավոր ոլորտին։ Այնուհետև պետնախարարն աշխատանքային կարճ խորհրդակցություն է անցկացրել Ճարտարի քաղաքապետարանում։ Վերջինիս մասնակցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը։ Քննարկման հիմնական թեման է եղել հնարավորինս արագ ժամկետներում Ճարտարի բոլոր հատվածներում ջրամատակարարման հարցի լուծման եղանակները։ Ճարտարում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է նաև մշակույթի վաստակավոր գործիչ Մելս Հովսեփյանի նկարների ցուցահանդեսը, ինչպես նաև Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում գործող արվեստի դպրոց, ծանոթացել դպրոցի սաների աշխատանքներին։ Ճարտար կատարած աշխատանքային այցին պետնախարարի հետ մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի
6-ին աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջանի Ճարտար քաղաք։
Այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը մասնակցել է Ճարտարում նոր բազմաֆունկցիոնալ
մարզադաշտի հիմնարկեքի միջոցառմանը։ Վերջինս կառուցվում է «Հայկական
գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով։ Նախատեսված է, որ մարզադաշտը
կունենա 20x40 մ չափերի արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ՝ նախատեսված
150 հանդիսատեսի համար։ Ճարտարի սբ. Վարդանանց եկեղեցու հոգևոր
սպասավորների կողմից օրհնության և աղոթքի արարողությունից հետո պետնախարարն
իրականացրել է մարզադաշտի խորհրդանշական հիմնարկեքի արարողությունը։
Ճարտարում Գ․ Մարտիրոսյանի հաջորդ կանգառը եղել է օտարերկրյա մասնավոր
ներդրումային միջոցներով կառուցվող խոզաբուծական ֆերման։ Ներդրող կողմը
պետնախարարին է ներկայացրել իրականացված և իրականացվելիք աշխատանքները,
հայտնել, որ շինարարական աշխատանքների առաջին փուլի ավարտին ֆերման
նախատեսված է լինելու 4000 գլուխ խոզի համար, իսկ հաջորդական փուլերին
նպատակ կա նշված քանակը հասցնելու մինչև 10000-ի։ Բիզնեսմենը և պետական
նախարարը որոշ մտքեր են փոխանակել ֆերմայի համար անհրաժեշտ մարդկային
ֆիզիկական, տեխնիկական և մտավոր ներուժը ճարտարցիներից ձևավորելու,
արտադրական շղթայի, իրացման և երկրորդային արտադրանքի թողարկման մասին։
Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել տնտեսվարողներին՝
հավատացնելով, որ պետությունը, լինելով շահագրգռված նման ծավալի
ներդրումների հարցում, մշտապես պատրաստ է իր իրավասությունների
շրջանակներում աջակցել մասնավոր ոլորտին։
Այնուհետև պետնախարարն աշխատանքային կարճ խորհրդակցություն է անցկացրել
Ճարտարի քաղաքապետարանում։ Վերջինիս մասնակցել են քաղաքաշինության նախարար
Կարեն Շահրամանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը,
Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը։ Քննարկման հիմնական թեման է եղել
հնարավորինս արագ ժամկետներում Ճարտարի բոլոր հատվածներում ջրամատակարարման
հարցի լուծման եղանակները։
Ճարտարում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է նաև մշակույթի
վաստակավոր գործիչ Մելս Հովսեփյանի նկարների ցուցահանդեսը, ինչպես նաև Սևակ
Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում գործող արվեստի դպրոց,
ծանոթացել դպրոցի սաների աշխատանքներին։
Ճարտար կատարած աշխատանքային այցին պետնախարարի հետ մասնակցել է
քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։