00:00:00

Վալերիյ Օսիպյանի հրամանով սեպտեմբերի 6-ին 17 երիտասարդներ համալրեցին ոստիկանության շարքերը (տեսանյութ, լուսանկարներ)

19:28, 06 սեպտեմբեր 2018

Քաղաքացիական հագուստով երիտասարդները վաղվանից, արդեն ոստիկանության համազգեստով, կանցնեն ծառայության՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներում։ Նորակոչ սպաները սեպտեմբերի 6-ին լեյտենանտի ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։ Նրանց մի մասն արձագանքել էր Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու հրավերին ու հաջողությամբ ավարտել քննաշրջանը։ Մյուսները դիմել են ոստիկանության պետին՝ ցանկություն հայտնելով ծառայության անցնելու համայնքային ոստիկանությունում և քրեական հետախուզությունում։ Վալերիյ Օսիպյանը, շնորհավորելով հանցավորության դեմ պայքարող, հասարակական կարգը պահպանող, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանների շարքերը համալրողներին, շնորհակալություն հայտնեց համակարգում ծառայելու պատրաստակամության համար՝ բարի ծառայություն մաղթելով։ https://www.youtube.com/watch?v=-2sCIV4EfIg

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր