00:00:00

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի իշխանությանը զվարճացնող Ազոյանը որոշեց դառնալ ՔՊ-ական (տեսանյութ)

16:13, 06 սեպտեմբեր 2018

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը նշում է, որ այն ինչ ասել է կապված  ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթի վերաբերյալ արձագանքների մասին ուժի մեջ են եւ ավելացնելու որեւէ բան չունի։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սիմոնյանը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը բավականին սկանդալային ելույթ էր ունեցել, հասարակությանը բաժանելով սեւ եւ սպիտակ ուժերի, պնդելով նաեւ որ իրենց դեմ խաղ չկա։ Այս հայտարարությունը բավականին քննադատվեց։ ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանն էլ Մարությանին անվանեց գավառական ծաղրածու։ ՔՊ-ականների արձագանքն էլ բնականաբար չուշացավ։ Irakanum.am-ը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց նաեւ, թե ինչու՞ Սերժ Սարգսյանի իշխանությանը զվարճացնող, նախկին իշխանության հեռուստաընկերություններում աշխատող Հովհաննես Ազոյանը հիմա էլ որոշեց հանգրվանել ՔՊ-ում, եւ կամ ինչ է անելու այնտեղ։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չգիտի թե ինչ է անելու Հովհաննես Ազոյանը, սակայն ուրախ է, որ նա որոշում է կայացրել դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/295033121227288/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր