00:00:00

«Պարոն Տոնոյան, ես դա ձեր հայացքում կարդացի». Փաշինյանը՝ Տոնոյանին

15:37, 06 սեպտեմբեր 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ զվարճալի բավանեճ տեղի ունեցավ: Երբ օրինագիծը ներկայացող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, Փաշինյանը դիմելով Դավիթ Տոնոյանին՝ կատակով ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»: Ի պատասխան պաշտպանության նախարարը նշեց. «Ես կողմնակից եմ, ավելի շատ ուշադրություն դարձնել երրորդ եւ չորրորդ երեխաների ծնունդին»: Սրան կրկին կատակով արձագանքեց Փաշինյանը. «Մի էսպիսի տեխնիկական բարդություն կա, ուղղակի առանց երկրորդ հնարավոր չէ միանգամից երրորդին ու չորրորդին ունենալ, եթե իհարկե, ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաները այլ հնարավորություն չեն տա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր