00:00:00

Փաշինյանը՝ լուրջ խնդրի առաջ. Կրեմլը հասկացրել է՝ ում է դեմ իշխանական վերնախավում. «Ժողովուրդ»

13:02, 06 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացահայտ թշնամական կեցվածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ` վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր պաշտոն են զբաղեցնում Հայաստանում: Այս առումով առանցքային դեմքերից են ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռուսական կողմը բաց տեքստով պարբերաբար հասկացրել է, որ իրենց համար անցանկալի է նման անձանց ներկայությունն իշխանական վերնախավում, և որ դա չի բխում երկու երկրների շահերից, քանի որ առնվազն իրենք շատ հարցերում չեն վստահում կոնկրետ անձանց: Մամուլում գրվել է, որ Արմեն Գրիգորյանին ռուսական կողմը չի վստահում ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր` մտածելով, որ դրանք կարող են հայտնվել ամերիկացիների ձեռքում: Նման խնդիրներ կան նաև Դավիթ Սանասարյանի դեպքում: Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` այդ ամենի հետևանքով Պետական վերահսկողական ծառայությանը հաճախ չեն ընդունում ու չեն նկատում նաև երկրի ներսում: Ավելին, երբ նրա ղեկավարած կառույցի աշխատակիցները ստուգումների նպատակով մտել են ՊՆ, զինվորական վերնախավն անլուրջ է մոտեցել նրանց` ասելով, որ այստեղ անելիք չունեն: Դավիթ Սանասարյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով. «Առհասարակ, վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ խոսելուց վերահսկող օբյեկտի աշխատողները ոտքի են կանգնում և պետք է ոտքի կանգնեն և նոր խոսեն, այնպես որ անլուրջ է»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր