00:00:00

Հայ շախմատիստներից երեքը հաղթանակով մեկնարկեցին

03:01, 06 սեպտեմբեր 2018 Սպորտ

Հայաստանի պատվիրակները բավական հաջող մեկնարկեցին Թուրքիայի Գեբզե քաղաքում սկսված մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի հերթական առաջնությունում: Պատանիների մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին  Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը: Շանթը պարտության մատնեց էկվադորցի ՖԻԴԵ-ի վարպետ Քևին Նոբոային, իսկ Արամն առավելության հասավ ղազախստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Ալիշեր Սուլեյմանովի նկատմամբ: Մեր մյուս երկու շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար թուրք Տյուներ Տունեցի և ղազախ Առուստանբեկ Ուրազաևի հետ: Աղջիկների մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակով սկսեց առաջնությունը՝ պարտության մատնելով մալայզացի Կու Վեյ Սին Ռոզամունդային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր